Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/8195/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/8195/02/19
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող ` Մարատ Հակոբյան
/ք․ Երևան, Անդրանիկի փ․, 72 շ․, բն․ 47/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ֆինքա>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Մարատ Հակոբյանի, երրորդ անձինք Վարուժան, Զարուհի Հակոբյանների, Շողիկ Պողոսյանի համատեղ սեփականություն հանդիսացող գույքից Մարատ Հակոբյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու,իսկ անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու,բռնագանձումը Մարատ հակոբյանին հասանելիք գումարի վրա տարածելու, մնացած գումարը մյուս համասեփականատերերի միջև բաշխելու պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2022 թվականին մայիսի 30-ին, ժամը` 14:15-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2022թ. որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 241962,115

Էլ. փոստ`