Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/5952/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Սարգիս Բալաբեկի Քեշիշյանին ուղղված դատական ծանուցագիր

10.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Սարգիս Բալաբեկի Քեշիշյանին
/Հասցե` Լոռու մարզ, ք.Վանաձոր, Երևանյան խճուղի շ.145 բն.5 /

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ/5952/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սարգիս Բալաբեկի Քեշիշյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ պարզեցված վարույթի կարգով գործի քննությունը դադարեցվել և նշանակվել է նախնական դատական նիստ 2022 թվականի ապրիլի 11-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`