Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4271/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

14.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` Միրյաղուբ Մուսավի Գառգառի Սեյեդէբրահիմ
ք. Երևան, Կիևյան փող., 11/1-60

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրրդ անձ թիվ ՎԴ/4271/05/21 վարչական գործով ըստ հայցի`Համլետ Երջանիկի Գրիգորյանի, Սերգեյ Օնիկի Պապովյանի, Կարինե Արմենակի Փարսադանյանի, Հովհաննես Նշանի Միրզոյանի, Միլենա Սերյոժայի Սարգսյանի, Մարգարիտ Վարդանի Պողոսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, երրրդ անձ` Միրյաղուբ Մուսավի Գառգառի Սեյեդէբրահիմ` Երևանի քաղաքապետի 23.04.1999 թվականի թիվ 496 և 28.12.2004 թվականի թիվ 2467-Ա որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 31.05.2022թ., ժամը 11։00-ին։

Խնդրվում է ներկայանալ 31.05.2022թ., ժամը 11։00-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24)։

/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը, որը պետք է բովանդակի`
• նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում է վարչական դատարան.
• հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/.
• պատասխանողի անունը, ազգանունը /անվանումը/, բնակության /գտնվելու/ վայրը, ծանուցման հասցեն /եթե այն տարբերվում է բնակության վայրից/, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի` նաև պաշտոնը.
• պատասխանի էությունը /հակիրճ նկարագրությունը/.
• հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։
Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին.
• հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում.
• նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
• այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում.
• պատասխանին կցվող ապացույցների ցանկը։
Պատասխանում կարող են ներառվել`
• այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները.
• պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
• միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
• իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները.
• լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի լիազորությունը /եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով/.
• հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ





Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`