Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Նարեկ Մուրադյան Բորիսի» անհատ ձեռնարկատիրոջ, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

14.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

№ՍնԴ/0251/04/22 14.03.2022թ.
ԴԴ-9.2-


ԱՁ «Նարեկ Մուրադյան Բորիսի»
/ք. Երևան, Շենգավիթ, Հովհ. Հովհաննիսյան փողոց, 15/1/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2022 թվականի փետրվարի 01-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «Նարեկ Մուրադյան Բորիսի» անհատ ձեռնարկատիրոջը(ՀՎՀՀ 35148033, հաշվառման համարը՝ 269.1043619, գրանցման ամսաթիվը՝ 30.10.2018թ., նույնականացման քարտ՝ 008060667, տրված՝ 01.08.2016թ. 069-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Շենգավիթ, Հովհ. Հովհաննիսյան փողոց, 15/1) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 01.02.2022թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին, դիմումի և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկել «Նարեկ Մուրադյան Բորիսի» անհատ ձեռնարկատիրոջը` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ քաղաք Երևան, Շենգավիթ, Հովհ. Հովհաննիսյան փողոց, 15/1 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «տեղափոխված է» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 14.03.2022թ-ի որոշմամբ «Նարեկ Մուրադյան Բորիսի» անհատ ձեռնարկատիրոջ, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`