Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/10656/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

18.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր` ա/ձ Անդրանիկ Խաչատրյան
Արագածոտնի մ., ք. Աշտարակ, Է. Հակոբյան 3

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր թիվ ՎԴ/10656/05/21 վարչական գործով ըստ հայցի` Անդրանիկ Խաչատրյան Արսենի անհատ ձեռնարկատիրոջ ընդդեմ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի` հայցվորի նկատմամբ 01.09.2021 թվականին կայացված «Վարչական տուգանք նշանակելու մասին» թիվ 04/-45-Ա որոշումը անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 26.05.2022թ., ժամը 11:00-ին:
Խնդրվում է ներկայանալ 26.05.2022թ., ժամը 11:00-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):
/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/
Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`