Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/52554/02/20 քաղքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցագիր:

08.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ - 2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com



Գործ թիվ ԵԴ/52554/02/21
<<21>> մարտի 2022թ.


Քաղաքացիական գործով պատասխանող
Սեյրան Հովհաննեսի Խաչատրյանին
/ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն 11 փ., 11շ., 17 բն /

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի 10.02.2022 թվականի որոշմամբ Ռուսլան Հովհաննեսի Խաչատրյանի, Արմինե Ռուսլանի Խաչատրյանի, Ասյա Ռուսլանի Խաչատրյանի, Գոռ Ռուսլանի Խաչատրյանի ընդդեմ Սեյրան Հովհաննեսի Խաչատրյանի, Էլյանորա Մարտիրոսի Հակոբյանի, Սևակ Սեյրանի Խաչատրյանի, Հովհաննես Սեյրանի Խաչատրյանի, Լիլիթ Սեյրանի Խաչատրյանի՝ Երևան քաղաքի Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի թիվ 17 հասցեում գտնվող անշարժ գույքից Հայցվորների բաժինները բնեղենով առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համապատասխան բաշխելու պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ :
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմ06անված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ - 2 նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմումներ կայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը:
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ



Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`