Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/4358/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/4358/02/21
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող Ալեքսեյ Յապրինցև
/ք.Երևան, Շենգավիթ, Մայիսի 9-ի փ․, 13 շ․, 42 բն․/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վլադիմիր Բարոյանի ընդդեմ Աննա Թովմասյանի և Ալեքսեյ Յապրինցևի՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու, առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք ավտոմեքենան հայցվորին վերադարձնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Աննա Թովմասյանի ընդդեմ Վլադիմիր Բարոյանի՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված ավտոմեքենաների նկատմամբ հայցվորի բաժնային սեփականության իրավունքը ½-րդ-ի չափով ճանաչելու պահանջի մասին։
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականին մայիսի 31-ին, ժամը` 16:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 241962,115

Էլ. փոստ`