Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/1791/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Օտյան փողոց 53/2 շենք, հեռ.` (010) 74-28-90, www.court.am
17.03.2022թ. Հայցվոր՝ »ՊՈԴՅՈՄՍՏՐՈՅՊՐՈԵԿՏ« ՍՊԸ
/ք. Երևան, Արաբկիր 5, 9/21/

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի /դատավոր` Ա. Բաբայան/ վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/1791/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի »ՊՈԴՅՈՄՍՏՐՈՅՊՐՈԵԿՏ« ՍՊԸ-ի ընդդեմ »Տոնուս« սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի, երրորդ անձինք ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանաման, »ԱՐՑԱԽԲԱՆԿ« փակ բաժնետիրական ընկերության, Գոռ Խաչատրյանի, Վահագն Իսահակյանի, Տաթևիկ Խաչատրյանի և Գարիկ Խաչատրյանի` գործարքը վավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 05.05.2022թ.-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2 շենք/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես հայցվոր ապահովել Ձեր մասնակցությունը: Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 147):

Դատավորի օգնական՝ Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (010) 74-28-90

Էլ. փոստ`