Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/22175/02/20 քաղաքացիական գործով դատալան ծանուցագիր

31.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/22175/02/20
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող Վիրաբ Ավետիսյան
/ք․Երևան, Ա․Խաչատրյան 18 շ․, 48 բն․/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մարիամ Թումիկյանի ընդդեմ Վիրաբ Ավետիսյանի, իրավասու մարմին՝ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման, երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջների մասին։
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2022 թվականին հունիսի 21-ին, ժամը` 15:20-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2021թ. որոշում` գործը դատաքննության նշանակելու մասին։
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 241962,115

Էլ. փոստ`