Թիվ ՏԴ/2167/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
05.04.2022
Աննա Հրանտի Մաթևոսյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Ներքին Կարմիր աղբյուր,
11 փողոց, 3-րդ նրբանցք, 3-րդ փակուղի, տուն 4)
Ձեզ է ուղարկվում է թիվ ՏԴ/2167/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 31.03.2022թ. կայացված «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի մայիսի 05-ին, ժամը 12:05-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում (հասցե՝ ք. Իջևան, Նալբանդյան 1/1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ՈւԼԻԽԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` +374 268 27270
Էլ. փոստ`