Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵՇԴ/0147/04/16 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

08.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Պարտատեր՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ին
ք.Երևան, Չարենցի 1բ

Սնանկության գործով կառավարիչ՝ Սերյոժա Մինասյանին
ք.Երևան, Արշակունյաց 17

Պարտապան Նորայր Արտեմյանին
ք.Երևան, Գ.Նժդեհի 27/2շ., բն. 28

Պարտատերեր՝ «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին
ք.Երևան, Թումանյան 32 շենք, բն. 17

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին
ք.Երևան, Նալբանդյան 48

Ռուզան Մանուկյանին
ք.Երևան, Սուրենյան փողոց, շենք 4, բն. 50

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ՝
Սաթենիկ Շահբազյանին
ք.Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ, 207 սենյակ


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵՇԴ/0147/04/16 սնանկության գործը Նորայր Արտեմյանի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 21.04.2022թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից դատարան ներկայացված վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդության քննության նպատակով (Սնանկության մասին ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված հիմքով):
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (0037410) 74-28-20

Էլ. փոստ`