Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ №ՍնԴ/1044/04/21 սնանկության գործի վարույթը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին:

08.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

«ԱՇՈՏ-ԱՐՏԱՇ» ՍՊԸ
/ք. Երևան, Վ. Շենգավիթ 10 փողոց, 17/5/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2021 թվականի մայիսի 13-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԱՇՈՏ-ԱՐՏԱՇ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ՝ 02200874, գրանցման համար՝ 296.040.00413, գրանցման օրը՝ 27.02.1995թ. հասցե՝ քաղաք Երևան, Շենգավիթ 10 փողոց, 17/5) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 24.05.2021թ-ի որոշմամբ «ԱՇՈՏ-ԱՐՏԱՇ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ սնանկության դատարանը 2022 թվականի ապրիլի 04-ին որոշում է կայացրել թիվ №ՍնԴ/1044/04/21 սնանկության գործի վարույթը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`