Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ №ՍնԴ/1582/04/21 սնանկության գործի վարույթը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին:

08.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված



«ՀԵՆԱՐ ՖՈՒԴ» ՍՊ ընկերությանը
/Կոտայքի մարզ, Քանաքեռավան, Մրգաշենի խճուղի 30/



Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2021 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՀԵՆԱՐ ՖՈՒԴ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ 03547584, հաշվառման համարը՝ 80.110.1029854, գրանցման ամսաթիվը՝ 30.07.2018թ., հասցե՝ Կոտայքի մարզ, Քանաքեռավան, Մրգաշենի խճուղի 30) սնանկ ճանաչելու պահանջի մասին «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 30.08.2021թ-ի որոշմամբ «ՀԵՆԱՐ ՖՈՒԴ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ սնանկության դատարանը 2022 թվականի ապրիլի 04-ին որոշում է կայացրել թիվ №ՍնԴ/1582/04/21 սնանկության գործի վարույթը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`