Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/53826/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Բենյամին Խաչատուրի Սարգսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

12.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Սիրանուշ Վարդգեսի Արտաշյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Բենյամին Խաչատուրի Սարգսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` սահմանված ալիմենտի չափը փոփոխելու և կայուն դրամական միջոցով ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Սիրանուշ Վարդգեսի Արտաշյանի ընդդեմ Բենյամին Խաչատուրի Սարգսյանի` սահմանված ալիմենտի չափը փոփոխելու և կայուն դրամական միջոցով ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 02.05.2022 թվականին, ժամը` 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`