Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/55106/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Արամ Աշոտի Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

12.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Արթուր Լենդրուշի Մեսրոպյանի սնանկության գործով կառավարչի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Արամ Աշոտի Հակոբյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)՝ տրանսպորտային միջոցի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, գույքը հետ ստանալու և սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Արթուր Լենդրուշի Մեսրոպյանի սնանկության գործով կառավարչի ընդդեմ Արամ Աշոտի Հակոբյանի՝ տրանսպորտային միջոցի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, գույքը հետ ստանալու և սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 02.05.2022 թվականին, ժամը` 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`