Թիվ ԼԴ4/0194/02/19 քաղաքացիական գործով պատասխանող ԿԱՐԵՆ ՍԵՅՐԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր
15.04.2022
ԿԱՐԵՆ ՍԵՅՐԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
(Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Լեռնավան 1 փողոց, 6փակ., 1 տուն)
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Մկոյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավան համայնքի ղեկավար Վաչագան Վարազդատի Վարդանյանի հայցի ընդդեմ Սեյրան Վանիչկայի Կարապետյանի` հողամասն ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու և այն նախկին տեսքին բերելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2022 թվականի հունիսի 22-ին ժամը 12:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`