Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/0133/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Փայլուն Գուրգենի Ղազարյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

15.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Փայլուն Գուրգենի Ղազարյանին
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Լճաշեն, 4 փ., տուն 8

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0133/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Փայլուն Գուրգենի Ղազարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Փայլուն Գուրգենի Ղազարյանին (Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Լճաշեն, 4 փ., տուն 8), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«տեղափոխված» նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0133/02/22 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2022 թվականի մայիսի 10-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`