Թիվ ԵԴ/1329/02/22 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր
19.04.2022
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ/1329/02/22 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` Կարեն Փայլակի Քերոբյանին
/ Շիրակ, Գյումրի, Կ. Հալաբյան փող., 11 շ., բն. 3 /
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/1329/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Կարինե Վարազդատի Աբգարյանի, Կարեն Փայլակի Քերոբյանի, Արտյոմ Աշոտի Պոջոլյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործը քննվում է պարզեցված վարույթի կարգով և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2022 թվականի մայիսի 27-ին:
Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /Էրեբունի նստավայրում/՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա
Հեռ..` +374 10 57-67-84
Էլ. փոստ`