Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/0002/02/12 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մաս

պատասխանող` Մարինե Սաշայի Սաքանյանին
հասցեն` ք.Վանաձոր, Տարոն 4, ՄՄՇ 47, բն. 7




ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Պողոս Առաքելի Թելֆեջյանի իրավահաջորդ Սաթենիկ Առաքելի Թելֆեջյանի ընդդեմ Սաշա Սանդրոյի Սաքանյանի, Լուսինե Սաշայի Սաքանյանի, Մարինե Սաշայի Սաքանյանի, Էլմիրա Գևորգի Սաքանյանի, Լիլիթ Սաքանյանի` բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա աննպատակահարմարության դեպքում՝ նշված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը պատասխանողի բաժնեմասի վրա տարածելու, մնացած գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` դրանց բաժիններին համաչափ, բաշխելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 31.05.2022 թվականին, ժամը 12:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Տեղեկացվում եք, որ դատարանը դատական նիստում սահմանել է սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը։ Սույն գործով ապացուցում պահանջող փաստեր են այն փաստերը, որ՝
ա) Պողոս Թելֆեջյանի նկատմամբ Սաշա Սաքանյանն ունեցել է պարտավորություն,
բ) Սաշա Սաքանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքն անբավարար է Պողոս Թելֆեջյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարելու համար,
գ) Սաշա Սաքանյանին, ինչպես նաև գործով մյուս պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ Լոռու մարզի, ք․ Վանաձոր, Տարոն 4, ՄՄՇ 47/7 հասեցում գտնվող բնակարանը,
դ) ՀՀ Լոռու մարզի, ք․ Վանաձոր, Տարոն 4, ՄՄՇ 47/7 հասեցում գտնվող բնակարանից հնարավոր է առանձնացնել Սաշա Սաքանյանի բաժնեմասը, իսկ բաժնեմասի առանձնացման անհնարինության դեպքում գույքի մյուս սեփականատերերը հրաժարվում են նրա բաժնեմասը ձեռք բերելուց։
Հաշվի առնելով, որ նշված փաստերը վկայակոչվել են հայցվորի կողմից՝ նշված փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է վերջինիս վրա։
Դատարանն արձանագրել է, որ այն փաստը, որ Պողոս Թելֆեջյանը մահացել է և վերջինիս իրավահաջորդն է հանդիսանում Սաթենիկ Առաքելի Թելֆեջյանը, վիճարկելի չէ, հետևաբար այն ապացուցելու պարտականություն կողմերը չեն կրում։։
Պատասխանողները ապացուցման ենթակա որևէ փաստ չեն վկայակոչել, ընդամենը առարկել են հայցի դեմ այն հիմքով, որ հայցվորը իր վկայակոչած փաստերը հիմնավորող ապացույցներ չի ներկայացրել, ուստի պատասխանողների վրա դատարանն ապացուցման բեռ չի դնում։
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ի․ ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`