Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ №ՍնԴ/2518/04/21 սնանկության գործի վարույթը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին:

21.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

«ԱԼԲԵՐՏ ՏՐԱՆՍ ՏՈՒՐ» ՍՊԸ
/ք. Երևան, Աջափնյակ, 16 թաղ., 18 շենք, բն. 27



Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԱԼԲԵՐՏ ՏՐԱՆՍ ՏՈՒՐ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ 01277479, հաշվառման համարը՝ 271.110.972695, գրանցման ամսաթիվը՝ 04.09.2017թ., հասցե՝ քաղաք Երևան, Աջափնյակ, 16 թաղամաս, 18 շենք, բնակարան 27) սնանկ ճանաչելու պահանջի մասին «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 05.11.2021թ-ի որոշմամբ «ԱԼԲԵՐՏ ՏՐԱՆՍ ՏՈՒՐ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ սնանկության դատարանը 2022 թվականի ապրիլի 20-ին որոշում է կայացրել թիվ №ՍնԴ/2518/04/21 սնանկության գործի վարույթը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`