Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/0807/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Թելման Վաղինակի Ղուկասյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

21.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս և 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Թելման Վաղինակի Ղուկասյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0807/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Ելենա Սամվելի Բադալյանի ընդդեմ Աղալո Իվանի Ղուկասյանի, Արուսյակ Ավագիմի Ղուկասյանի, Վաղինակ Աղալոյի Ղուկասյանի, Էլինա Վաղինակի Ղուկասյանի, Թելման Վաղինակի Ղուկասյանի, Ալեքսանդր Վաղինակի Ղուկասյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Թելման Վաղինակի Ղուկասյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«անհայտ» նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0807/02/18 քաղաքացիական գործով դատական նիստը վերանշանակվել է 2022 թվականի մայիսի 19-ին, ժամը 11:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`