Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԱԴԴ/1199/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԱԴԴ/1199/02/17
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Սնանկության գործերով կառավարիչ` Հովհաննես Թոռչյանին
/ք.Երևան, Պուշկինի 48/3/

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նունե Աղաբեկյանի ընդդեմ Վարուժան Արշակյանի, երրորդ անձինք <<Էքսպրես Կրեդիտ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն, Գառնիկ Էլոյան, <<Ինեկոբանկ>> փակ բաժնետիրական ընկերություն՝ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 25-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ Նունե Աղաբեկյանի սեփականության իրավունքը ճանաչելու՝ որպես հետևանք Վարուժան Արշակյանի և <<Էքսպրես Կրեդիտ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված հիփոթեքի, գրավի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու, դրա հիման վրա <<Էքսպրես Կրեդիտ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության անվամբ գրանցված սեփականության իրավունքը, <<Էքսպրես Կրեդիտ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության և Գառնիկ Էլոյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա երրորդ անձ Գառնիկ Էլոյանի անվամբ գրանցված սեփականության իրավունքը, Գառնիկ Էլոյանի և <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության միջև կնքված գրավի պայմանագիր և դրա հիման վրա երրորդ անձ <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության անվամբ գրանցված սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես կառավարիչ:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականին` հունիսի 07-ին, ժամը` 16:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 241962,115

Էլ. փոստ`