Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/5427/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

04.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Պատասխանող՝ Արսեն Ավագի Աղասյանին
/հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, գ. Այգեձոր, 12-րդ փողոց., 48 տուն/

Ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Արսեն Ավագի Աղասյանի և Անի Թաթուլի Ապերյանի՝ համապարտության կարգով գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ՏԴ/5427/02/21 քաղաքացիական գործով 02.05.2022 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն՝ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին:
Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծելու նպատակով 2022 թվականի մայիսի 30-ին, ժամը 16:30-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ) հրավիրել դատական նիստ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` 026827112

Էլ. փոստ`