Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/50794/02/21

06.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս



ՀԱՅԱՍՏԱԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am

Գործ ԵԴ/50794/02/21
<<12>> ապրիլի 2022թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Պատասխանող՝ Սուրեն Վարդանի Հակոբջանյանին
/ք. Երևան, Նորք-Մարաշ, Նորք 5 փ., 57 տ./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 02.02.2022թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Արմենուհի Էդվարդի Հովհաննիսյանի, Աննա Յուրիկի Վարդապետյանի ընդդեմ Սուրեն Վարդանի Հակոբջանյանի, Սուրեն Արմենի Չիլինգարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը: Նշված որոշումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`