Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ1/0003/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-37, lori@court.am


N Ե
06 մայիսի 2022թ. Քաղաքացիական գործ ԼԴ3/0003/02/22



Էդիկ Սարգսի Գահմանյանին
Լոռու մարզ, ք. Ստեփանավան, 4-րդ միկրոշրջան, 20/13

Օլգա Իվանի Գահմանյանին
Լոռու մարզ, ք. Ստեփանավան, 4-րդ միկրոշրջան, 20/13

Սարգս Էդիկի Գահմանյանին
Լոռու մարզ, ք. Ստեփանավան, 4-րդ միկրոշրջան, 20/13

Նատալյա Էդիկի Գահմանյանին
Լոռու մարզ, ք. Ստեփանավան, 4-րդ միկրոշրջան, 20/13

2022 թվականի հունիսի 06-ին՝ ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրի վարչական շենքում քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Գառնիկ Հովիկի Տոնոյանի ընդդեմ Էդիկ Սարգսի Գահմանյանի, Օլգա Իվանի Գահմանյանի, Նատալյա Էդիկի Գահմանյանի և Սարգիս Էդիկի Գահմանյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ճանաչելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Վանաձորի նստավայրի վարչական շենք, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. /0322/ 2-40-37/:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Հասցե` Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` /0322/ 2-40-37

Էլ. փոստ`