Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՎԴ3/0461/02/20 քաղաքացիական գործով ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

12.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Վարդան Սինանյանին
(ք.Ջերմուկ, Էլեկտրոն պանսիոնատ)


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.04.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Գյուլվարդ Գասպարյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2021 թվականի վճռի դեմ, թիվ ԱՎԴ3/0461/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Գյուլվարդ Գասպարյանի ընդդեմ Հենրիկ Սինանյանի և Վարդան Սինանյանի՝ սեփականության իրավունքը անշարժ գույքի նկատմամբ ճանաչելու պահանջի մասին:
Պատասխանող Վարդան Սինանյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Ջերմուկ, Էլեկտրոն պանսիոնատ հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`