Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԱԴԴ/0146/04/16 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

12.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Պարտապան՝ «Էյջ Էմ Ջի-Ռիելթի» ՍՊԸ-ին
ք.Երևան, Դավթաշեն 2 թաղ., 20-2

Պարտատեր՝ ՀՀ ՊԵԿ-ին
ք.Երևան, Մ.Խորենացու 3,7

Սնանկության գործով կառավարիչ՝ Տիգրան Սահակյանին
ք.Երևան, Բաղրամյան 17

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/0146/04/16 սնանկության գործը՝ «Էյջ Էմ Ջի-Ռիելթի» ՍՊԸ-ի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 18.05.2022թ. ժամը՝ 12:15-ին նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից դատարան ներկայացված վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդության քննության նպատակով (Սնանկության մասին ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված հիմքով):
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (0037410) 74-28-20

Էլ. փոստ`