Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/16252/02/20 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցագիր:

13.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ -2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am


Գործ թիվ ԵԴ/15252/02/20
<<18>> ապրիլի 2022թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Վարդան բարսեղյանին
/Երևան, Սեբաստիա 98/2./

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արսեն Սամվելի Մելիքյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Աշոտ Սարգսի Սարգսյանի, Զառա Անդրանիկի Ներսեսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, թիվ ԵԱՔԴ/4935/02/14 քաղաքացիական գործով 26.02.2015 թվականին կայացված վճռով որոշված գումարների չափով Աշոտ Սարգսյանին պատկանող բաժնեամասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 16:20-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ գործի վարույթը վերսկսելու և դատական նիստ նշանակելու մասին որոշումը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ գործի վարույթը վերսկսելու և դատական նիստ նշանակելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`