Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/44083/02/19 դատական գործով ծանուցագիր

13.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Վեներա Կաֆաֆիդուին
(ք. Երևան, Գյուլբենկյան փ., 36 շ., բն. 34)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 15.04.2022 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/44083/02/19 դատական գործով, ըստ հայցի Արտաշես Ռազմիկի Մալխասյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի ընդդեմ Վեներա Կաֆաֆիդուի, Անահիտ Աննա (Անետ) Մալխասյանի, Արմեն Մամիկոնյանի, երրորդ անձինք՝ Երևան քաղաքի «Արաբկիր 4» նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի, Կադաստրի կոմիտեի, Վարսիկ Ամիրյանի և Ալբերտ Անդրանիկի Իսկանդարյանի՝ անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք՝ կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.12.2021 թվականի կայացված վճռի դեմ Ալբերտ Իսկանդարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Վեներա Կաֆաֆիդուին վերաքննիչ բողոքում նշված քաղաք Երևան, Գյուլբենկյան փողոց, 36 շենք, բնակարան 34 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Չպահանջված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/44083/02/19 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0026, Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. 448408-311, www.court.am
ԴԴ7- ________________
____ ապրիլի 2022թ.
Պատասխանող՝ Վեներա Կաֆաֆիդուին
(ք. Երևան, Գյուլբենկյան փ., 36 շ., բն. 34)

Դատական գործի համարը` ԵԴ/44083/02/19
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Արտաշես Ռազմիկի Մալխասյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի ընդդեմ Վեներա Կաֆաֆիդուի, Անահիտ Աննա (Անետ) Մալխասյանի, Արմեն Մամիկոնյանի, երրորդ անձինք՝ Երևան քաղաքի «Արաբկիր 4» նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի, Կադաստրի կոմիտեի, Վարսիկ Ամիրյանի և Ալբերտ Անդրանիկի Իսկանդարյանի՝ անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք՝ կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին (Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.12.2021 թվականի կայացված վճռի դեմ):
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 15.04.2022 թվականի որոշում):

Առդիր` ուղարկվում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը` բաղկացած 2 էջից:

Ի գիտություն՝ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Դատական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Դատական իշխանության պաշ¬տոնական՝ www.court.am կայքում («դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`