Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ2/2378/02/21 դատական գործով ծանուցագիր

13.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Դիմող՝ Նվեր Շախկուլյանին
(ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մառի փ., 9 շ., բն. 1)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 19.04.2022 թվականի որոշմամբ թիվ ԼԴ2/2378/02/21 դատական գործով, ըստ դիմումի Նվեր Շախկուլյանի, դիմումի ելքով շահագրգռված անձինք՝ Ֆինանսական համակարգի հաշտարար և «Ինեկոբանկ» ՓԲԸ՝ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 11.03.2020 թվականին կայացված և 19.03.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-1900/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 21.02.2022 թվականին կայացված «Դիմումը բավարարելու, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին» որոշման դեմ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Նվեր Շախկուլյանին վերաքննիչ բողոքում նշված Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Մառի փողոց, 9 շենք, բնակարան 1 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Բացակա» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԼԴ2/2378/02/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0026, Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. 448408-311, www.court.am
ԴԴ7- ________________
____ մայիսի 2022թ.
Դիմող՝ Նվեր Շախկուլյանին
(ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մառի փ., 9 շ., բն. 1)

Դատական գործի համարը` ԼԴ2/2378/02/21
Կողմերը և պահանջը` ըստ դիմումի Նվեր Շախկուլյանի, դիմումի ելքով շահագրգռված անձինք՝ Ֆինանսական համակարգի հաշտարար և «Ինեկոբանկ» ՓԲԸ՝ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 11.03.2020 թվականին կայացված և 19.03.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-1900/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին (Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 21.02.2022 թվականին կայացված «Դիմումը բավարարելու, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին» որոշման դեմ):
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 19.04.2022 թվականի որոշում):

Առդիր` ուղարկվում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը` բաղկացած 2 էջից:

Ի գիտություն՝ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 5-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):

Դատական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Դատական իշխանության պաշ¬տոնական՝ www.court.am կայքում («դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`