ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ թիվ ԱՐԴ1/2162/02/18 քաղաքացիական գործով
24.05.2022
Էդուարդ Սանթուրյանին
(ք.Երևան, Բյուզանդի փող., 13 շենք, բն. 54)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող Էդուարդ Սանթուրյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2021 թվականի վճռի դեմ, թիվ ԱՐԴ1/2162/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Նաիրա Վասիլյանի, Կառլեն Վասիլյանի, Էդուարդ Սանթուրյանի, Դավիթ Սանթուրյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Պատասխանող Էդուարդ Սանթուրյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք. Երևան, Բյուզանդի փող., 13 շ., 54 բն. հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`