Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/0238/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

26.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պարտատեր՝ Հայկ Համլետի Խաչատրյանին
(հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Էներգետիկների 3, բնակարան 16)
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան, 32 շենք, բնակարան 5)


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Լ. Սաղոյան) վարույթում է գտնվում Հայկ Համլետի Խաչատրյանի դիմումը՝ Արմեն Վազգենի Գևորգյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին։
Արմեն Վազգենի Գևորգյանի սնանկության գործն ավարտելու համար 2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:30-ին նշանակված դատական նիստը Դատարանի արձանագրային որոշմամբ հետաձգվել է և նշանակվել է այլ հերթի՝ 2022 թվականի հունիսի 16-ին ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում, թիվ 2 դատական նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, քաղաք Վայք, Ջերմուկի խճուղի 8):
2022 թվականի մայիսի 25-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցումը 2022 թվականի մայիսի 12-ին ուղարկվել է պարտատեր Հայկ Համլետի Խաչատրյանին ՀՀ, ք. Սևան, Էներգետիկների 3, բնակարան 16 և ՀՀ, ք.Երևան, Բաբաջանյան, 32 շենք, բնակարան 5 հասցեներով:
Հայկ Համլետի Խաչատրյանին՝ ՀՀ, ք. Սևան, Էներգետիկների 3, բնակարան 16 հասցեով ուղարկված՝ հրավիրված դատական նիստի վերաբերյալ ծանուցումը պարունակող փոստային առաքանին հետ է վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» նշումով, իսկ ք.Երևան, Բաբաջանյան, 32 շենք, բնակարան 5 հասցեներով ուղարկված՝ հրավիրված դատական նիստի վերաբերյալ ծանուցումը պարունակող փոստային առաքանու վերաբերյալ երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/0238/04/22 սնանկության գործով 2022 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 12:00-ին հրավիրված դատական նիստի վերաբերյալ ծանուցումը, սնանկության գործն ավատելու վերաբերյալ սնանկության գործով կառավարչի միջնորդությունը և վերջնական հաշվետվությունը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 8

Հեռ..` 0282-2-24-32

Էլ. փոստ`