Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/19800/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

26.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԹԻՎ ԵԴ/19800/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պարտապան ՆԱՐԵԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
(ՀՀ, ք. Երևան, Ադոնց 3 շ., բն. 12)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 2021 թվականի հունվարի 21-ի որոշմամբ թիվ ԵԴ/19800/02/19 քաղաքացիական գործն ըստ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հայցի ընդդեմ Նարեկ Ալֆրեդի Նալբանդյանի, Տիգրան Ժորայի Գրիգորյանի, Անահիտ Սարգսի Նալբանդյանի, Հայկ Մկրտիչի Այդինյանի, Ռաֆայել Սամվելի Ավետիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Դավիթ Մկրտիչի Գևորգյանի հայցի ընդդեմ Նարեկ Ալֆրեդի Նալբանդյանի՝ 22.02.2019 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ։ Սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հունիսի 14-ին ժամը 11:30-ին ՀՀ սնանկության դատարանի Ստեփանավանի նստավայրում (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Ս. Վարդանի 53, 1-ին հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Վերը նշվածը հաշվի առնելով, Դուք ծանուցվում եք այն մասին, որ ըստ հայցի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Նարեկ Ալֆրեդի Նալբանդյանի, Տիգրան Ժորայի Գրիգորյանի, Անահիտ Սարգսի Նալբանդյանի, Հայկ Մկրտիչի Այդինյանի, Ռաֆայել Սամվելի Ավետիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Դավիթ Գևորգյանի հայցի ընդդեմ Նարեկ Նալբանդյանի՝ 22.02.2019 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԴ/19800/02/19 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 14.06.2022 թվականին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53 հասցեում, թիվ 1 դատական նիստերի դահլիճում, որտեղ Դուք հրավիրվում եք որպես պատասխանող:
Անհրաժեշտ է նշված օրը անձը հաստատող փաստաթղթով ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին:
Նախազգուշացում – սույն հրապարակումից հետո՝ 15-րդ օրը, Դուք համարվում եք պատշաճ ծանուցված, հետևաբար Ձեր կողմից՝ առանց հարգելի պատճառի դատական նիստին չներկայանալն, արգելք չէ գործի քննությունն առանց Ձեզ անցկացնելու համար:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` 0256 2-11-00

Էլ. փոստ`