Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/8420/05/21 գործով դատական ծանուցագիր:

02.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Գ. Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 (260) «31» մայիսի 2022թ.
N ԴԴ9 ---------------------
թիվ ՎԴ/8420/05/21 վարչական գործով
երրորդ անձ Լևիկ Հայրապետյանին
/ք. Երևան, Օհանովի 10, բն. 25/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ Սպարտակ Արարատի Գրիգորյանի ընդդեմ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի և ՀՀ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Մխիթար Հայրապետյան, Լիանա Հայրապետյան, Ջուլիետա Հայրապետյան, Լևիկ Հայրապետյան, Գոհար Հայրապետյան՝ Հարժիս համայնքի ղեկավարի 13.12.2020թ. թիվ 22 որոշումը մասնակիորեն՝ Հարժիս համայնքի բնակիչ Մխիթար Հայրապետյանին իր ընտանիքի 7 անձով սեփականության իրավունքով անհատույց թողնելու և ճանաչելու նրանց սեփականության իրավունքը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 20.03.1991թ. թիվ 3 որոշմամբ սեփականաշնորհված (...) տնամերձ /ծածկագիր/ և գյուղատնտեսական նշանակության (այդ թվում՝ ... /4-8/-0,01 հողամասերից մինչև 20% ավել օգտագործվող (...) տնամերձ և գյուղատնտեսական նշանակության (այդ թվում՝ ... /4-8/-0,002) հողամասերի մասով, վերացնելու և 20.04.2001թ. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանումում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 09-056-4-2 մատյանի 0136 համարի տակ կատարված գրանցումն ամբողջությամբ վերացնելու պահանջների մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2022թ. հուլիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։

Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան
¬¬¬¬

Հասցե` ք.Երևան. Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21/260

Էլ. փոստ`