Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3781/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/3781/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/. <<ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ>> ՍՊ ընկերությանը
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի <<Բրայթ Ինդասթրի>> ՍՊ ընկերության ընդդեմ <<ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ>> ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով` դատական նիստ
Նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.20.06.2022թ., ժամը 14:00-ին /հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 127/21
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Նշում`դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան

Գործ թիվ ԵԴ/3781/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈւՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<12>> մայիսի 2022 թվական ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանը, քննության առնելով թիվ ԵԴ/3781/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

<<Բրայթ Ինդասթրի>> ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ>> ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ նաև՝ Դատարան/ դատավոր Գ. Խաչատրյանին մակագրվել է 29.09.2021 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել` 05.10.2021 թվականին:
04.02.2022 թվականի Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
04.03.2022 թվականի Դատարանի որոշմամբ բավարարվել է հայցվորի ներկայացուցչի՝ հայցի հիմքի առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը:
Դատավոր Գ. Խաչատրյանը 19.04.2022 թվականից մինչև 06.05.2022 թվականը ներառյալ գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

<<Բրայթ Ինդասթրի>> ՍՊ ընկերության ընդդեմ <<ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ>> ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել 2022 թվականի հունիսի 20-ին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացի 162ա/, թիվ 4 դատական նիստերի դահլիճում:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ











Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`