Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/12255/05/21 գործով ծանուցագիր

03.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/12255/05/21 վարչական գործով

Ելից N- ԴԴ9- ---------
20.04.2022թ.

Երևան համայնքին
/ք. Երևան, Արգիշտիի փող. 1/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի Օվսաննա Պետրոսի Պարսամյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձ՝ Լիանա Ջոնիկի Հարությունյան՝ Երևանի քաղաքապետի 19.01.2021թ. թիվ 97-Ա որոշման 2-րդ կետն այն մասով, որ սահմանում է ք. Երևան, Նորքի 9-րդ փողոցի, հ.73/1 հասցեում գտնվող 286,58 քմ մակերեսով հողամասի գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ Լիանա Ջոնիկի Հարությունյանին, անվավեր ճանաչելու և որպես հետևանք Երևան համայնքի անվամբ ք. Երևան, Նորքի 9 փողոց, 73/1 տուն հասցեի նկատմամբ 03.03.2021թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ 286,58 քմ մակերեսով հողամասի մասով անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15.00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 4։ /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /268/

Վեբ կայք` ՀՀվարչական դատարան

Էլ. փոստ`