Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/16731/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Արման Անդրանիկի Աղեկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

04.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն>> ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Արման Անդրանիկի Աղեկյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն>> ՓԲԸ-ի ընդդեմ Արման Անդրանիկի Աղեկյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 23.06.2022 թվականին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`