Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5062/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

07.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` «Ագրոմանպրոյեկտ» ՍՊԸ
Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Մ.Խորենացի փ. 2-40

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/5062/05/20 վարչական գործով ըստ հայցի` ՀՀ Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի ավագանիի` ի դեմս Ռազմիկ Երվանդյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Խաչիկ Ղանդևոսյանի, Վաղինակ Զաքարյանի, Նվեր Թորոսյանի, Զավեն Պողոսյանի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի ղեկավարի, երրորդ անձինք` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ագրոմանպրոյեկտ» ՍՊ ընկերությանը` 17.09.2005 թվականի թիվ 50, թիվ 47, թիվ 48 և թիվ 50 որոշումներն ամբողջությամբ վերացնելու (անվավեր ճանաչելու) և որպես հետևանք` 26.09.2005 թվականի ՀՀ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի համայնքի և «Ագրոմանպրոյեկտ» ՍՊԸ-ի միջև կնքված և սեղանամատյանում համապատասխանաբար` 5676-ով, 5679-ով, 5674-ով և 5675-ով գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագրերը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 04-051-3-4 մատյանի 000105, 000108, 000104 և 000107 համարների տակ 30.09.2015 թվականին գրանցված սեփականության իրավունքը վերացնելու պահանջների մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 15.08.2022թ., ժամը 14:30-ին:
Խնդրվում է ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը 15.08.2022թ., ժամը 14:30-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):
/Ներկայանալ լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթով:/


Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`