Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/2729/05/22 վարչական գործով, դատական ծանուցագիր

07.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ԴԴ-9 Ե––––––––––––––
«24» մայիսի 2022թ.
Թիվ ՎԴ/2729/05/22 վարչական գործով
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Իննա Բորիսի Բաղդասարյանին
Հասցեն` ք.Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգ. 14շ. բն. 35

ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Էլլա Ֆելիքսի Բաղդասարյանին
Հասցեն` ք.Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգ. 14շ. բն. 35

ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Ֆելիքս Յուրիի Բաղդասարովին
Հասցեն` ք.Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգ. 14շ. բն. 35

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում գտնվում է թիվ ՎԴ/2729/05/22 վարչական գործն ըստ հայցի Ռուժենա Ռուդոլֆի Ալիխանյանի, Ժաննա Հովհաննեսի Կոցինյանի և Նունե Ռուդոլֆի Լանգիի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 23.05.2022 թվականի որոշմամբ վարչական գործի դատավարության մեջ որպես երրորդ անձինք ներգրավվել են Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն, Ֆելիքս Յուրիի Բաղդասարովը, Էլլա Ֆելիքսի Բաղդասարյանը և Իննա Բորիսի Բաղդասարյանը:
Ձեզ է ուղարկվում հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին որոշումը, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի յոթերորդ մասին համաձայն` երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն.
Կողմերն իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները.
6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ.
7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը.
8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ:
3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները:
Նախնական դատական նիստը նշանակված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը՝ 12:10-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ թիվ 25):
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում և այլն):




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410447121 /213/

Էլ. փոստ`