Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/1235/05/21 գործով դատական ծանուցագիր:

09.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. 447121 /229/
ԴԴ - 9 ________
09.06.2022թ.

Երրորդ անձ «Արարատ» ՍՊ ընկերություն,
ք. Երևան, Մասիսի 7

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

«Արարատ» ՍՊ ընկերությունը կանչվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող՝ թիվ ՎԴ/1235/05/21 վարչական գործով ըստ հայցի «Մէգա Արարատ» ՓԲ ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձինք «Արարատ» ՍՊ ընկերության, «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությանը բարենպաստ վարչական ակտ ընդունելու, այն է՝ «MEGA ARARAT NATURAL HERBAL TEA» ապրանքային նշանը գրանցել պարտավորեցնելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության «MEGA ARARAT NATURAL HERBAL TEA» ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության 10.03.2020թ. (հայտ թիվ 20191856) որոշումը, 25.05.2020թ. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժի հայտարկված ապրանքային նշանի կրկնական փորձաքննության մասին որոշումը, 29.07.2020թ. Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի նախագահի թիվ 2020-4-1-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 06.07.2022թ.՝ ժամը 10:30-ին, ք. Երևան, Գ.Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ N 10:

Ծանոթագրություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


Դատավոր Ռ. Ազրոյանի օգնական Հասմիկ Աճեմյան

Հասցե` ք.Երևան. Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21/229

Էլ. փոստ`