Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/53203/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

13.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված



0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/

Հայցվոր՝ «Մարինկա» ՍՊԸ
/ՀՀ, ք.Երևան,Շենգավիթ թղմ., Չեխովի փող., 56շ., 51բն./

«Կայծ Լայն» ՍՊԸ
/ Գտնվելու վայրի հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Մանանդյան փող., 33/18/

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/53203/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Մարինկա» ՍՊ ընկերության ընդդեմ «Կայծ Լայն» ՍՊ ընկերության՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման դիմաց վնասի փոխհատուցման պահանջի մասին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացնում եմ, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի մայիսի 13-ին, ժամը 09:50-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`