Թիվ ԳԴ4/1616/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
15.06.2022
Պատասխանող - Քրիստինե Կառլենի Բունիաթյանին
/Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Զովաբեր բն., 7-րդ փ., տուն հա. 8/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Քրիստինե Կառլենի Բունիաթյանի հայցի ընդդեմ Արթուր Գուրգենի Բունիաթյանի, երրորդ անձ՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ ամուսնալուծության և երեխայի բնակության վայրը որոշելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 2022 թվականի օգոստոսի 01-ին` ժամը 16:30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես հայցվոր:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`