Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/1522/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

16.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԹԻՎ ՍՆԴ/1522/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պարտապան Հովհաննես Սողոմոնի Տեր-Ղազարյանին
(ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Վ. Ա. Վեհափառի 9 շ., բն. 22)

Գառնիկ Հայկի Սարգսյանը (այսուհետ` Դիմող) 2022 թվականի մայիսի 25-ին դիմում է ներկայացրել ընդդեմ Հովհաննես Սողոմոնի Տեր-Ղազարյանի (հասցեն՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Վ. Ա. Վեհափառի 9 շ., բն. 22, անձնագիր՝ AT 0507577, տրված՝ 24.06.2020 թ., 059 կողմից)՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին, որը ՀՀ սնանկության դատարանի կողմից ստացվել է 2022 թվականի մայիսի 26-ին:
Դատարանի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու և դիմումը վարույթ ընդունելու մասին» և «Սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին» որոշումները, դիմումը և կից փաստաթղթերի համապատասխան պատճենները պատշաճ կարգով ուղարկվել են պարտապան՝ Հովհաննես Սողոմոնի Տեր-Ղազարյանին՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Վ. Ա. Վեհափառի 9 շ., բն. 22 հասցեով: Սակայն, տվյալ փոստային առաքանիները վերադարձվել են Դատարան «Տեղափոխված» նշումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, նույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Վերը նշվածը հաշվի առնելով, սույնով ծանուցվում եք, որ թիվ ՍՆԴ/1522/04/22 սնանկության գործով Դատարանի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու և դիմումը վարույթ ընդունելու մասին» և «Սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին» որոշումները, պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցեն՝ ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53)՝ դրանց ծանոթանալու նպատակով։
Սույն հայտարարության հրապարակումից հետո 15-օրյա ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում Դատարանը գործի քննությունը կիրականացնի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով սահմանված պարզեցված կարգով։


ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` 0256 2-11-00

Էլ. փոստ`