Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/1843/02/10 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԱՔԴ/1843/02/10 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայցվոր Արտյոմ Սերգեյի Ջավրշյանին
(քաղաք Երևան, Շովրոյան փողոց 69 տուն)

Հայցվոր Սերգեյ Արտյոմի Ջավրշյանին
(քաղաք Երևան, Շովրոյան փողոց 69 տուն)

Հայցվոր Ռիտա Արամայիսի Ղազարյանին
(քաղաք Երևան, Շովրոյան փողոց 69 տուն)

Հայցվոր Կարեն Արտեմի Ջավրշյանին
(քաղաք Երևան, Շովրոյան փողոց 69 տուն)

ՀՀ քաղաքացիական դատավարության (17.06.1998 թվականի) օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված կարգով` ուղարկվում է թիվ ԵԱՔԴ/1843/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2022 թվականի որոշումը «1» թերթից։
Ձեզ պարզաբանվում է, որ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն.
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով նույն օրենսգրքի 8-րդ հոդվածի և այլ օրենքների պահանջները,
2) հայտնել բացարկներ,
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով նույն օրենսգրքի 8-րդ հադվածի և այլ օրենքների պահանջները,
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին,
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ,
7) բողոքարկել դատական ակտերը,
8) օգտվել օրենսգրով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ։
3. Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն։
4. Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը և ապացուցման առարկան» վերտառությամբ 48-րդ հոդվածով ամրագրված է, որ`
1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
2. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
3. Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանել դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից և պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):
4. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
5. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:
6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
7. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:
8. Դատաքննությունն սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։ Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար։
Ձեզ պարզաբանվում է նաև, որ Դուք՝ կողմերով, գրավոր համաձայնության և ցանկության դեպքում վեճը կարող եք լուծել հաշտարարության միջոցով, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով հաշտարարի միջոցով:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 11-ին ժամը 16:45-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոցի թիվ 162ա հասցեում):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով և համապատասխան լիազրոգրով կանչվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայր` որպես հայցվոր։
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին պատշաճ ձևով տեղեկացված պատաuխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`