Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հաղորդագրության հրապարակում

23.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244 հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
0008, ք. Երևան, Մ. Խորենացի 162ա,հեռ. (0037410) 57-66-35
Գործ հա. ԵԴ/31669/02/22
9.1/Ե-
ՙ23՚ հունիսի 2022թ.

ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ դիմումի <<Կոնդի առանձնատների տնտեսություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության՝ Sea-Doo մակնիշի նույնացման (VIN) YDV06597B808, YDV06093B808, YDV64148F707 և YDV50001D909 համարներով ջրային տրանսպորտային միջոցները տիրազուրկ ճանաչելու և դրանց նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին հա. ԵԴ/31669/02/22 քաղաքացիական գործը:
Վերոգրյալ քաղաքացիական գործով դատարանի 2022թ. հունիսի 23-ի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ 2022թ-ի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին /դահլիճ N7/:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`