Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ/1420/ քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

28.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

28․06․2022 թ․
ՍԴ/1420/02/21 քաղաքացիական գործ

Հրապարակային ծանուցում


Պատասխանող՝ Սոֆյա Գեղամի Առաքելյանին
Սյունիքի մարզ, ք. Կապան, Ներքին Հանդ 2-րդ փ., շ. 12, բն. 3

Թիվ ՍԴ/1420/02/21 քաղաքացիական գործով <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ Սոֆյա Գեղամի Առաքելյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։
Նախնական դատական նիստը նշանակվել է 07.07.2022 թվականին, ժամը` 10:00-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում (ք. Կապան, Մ․Ստեփանյան 3/2):
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օր-ենսգրքի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` Սյունիքի մարզ ք. Կապան Մ.Ստեփանյան 3/2

Հեռ..` +37428527302

Էլ. փոստ`