Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8880/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/8880/02/21 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Նարեկ Հրաչյայի Ներսիսյանին
/ք. Երևան, Փափազյան փողոց, 29 շենք, 56 բնակարան/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Նարեկ Հրաչյայի Ներսիսյանի, Արմենուհի Աշոտի Խաչատրյանի, Թամարա Գուրգենի Սահակյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով 2022 թվականի ապրիլի 21-ին, ժամը 14:20-ին հրավիրված դատական նիստը չի կայացվելու, քանի որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 21.03.2022 թվականի թիվ 76-Ա հրամանի համաձայն՝ դատավոր Ս. Երիցյանը 08.04.2022 թվականից մինչև 21.04.2022 թվականը ներառյալ գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում:
Հաջորդ դատական նիստը հրավիրվում է 2022 թվականի հուլիսի 21-ին, ժամը 14:20-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`