Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ3/0026/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

01.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


Քաղաքացիական գործով պատասխանող
Վազգեն Վանիկի Բադեյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Վ. Համբարձումյան 1-ին նրբ., 2 տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Վահագն Թորգոմի Շաբոյանի, Գագիկ Վանիկի Բադեյանի և Լևիկ Վանիկի Բադեյանի հայցն ընդդեմ Վազգեն Վանիկի Բադեյանի` ընդհանուր գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ, ինչպես նաև հայցադիմումի և կից ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Վազգեն Վանիկի Բադեյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Վ. Համբարձումյան 1-ին նրբ., 2 տուն), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ





Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` 0262-4-48-47

Էլ. փոստ`