Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ1/0673/02/22 քաղաքացիական գործով դեպոնացման մասին ծանուցում

01.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Գոռ Լևոնի Թունյանին
/ք․ Ստեփանավան, Աշոտաբերդ թղմ․, 19/7/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Բ․ Գրիգորյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ‹‹Կամուրջ›› ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Իսահակ Սուրենի Մկրտչյանի, Սեյրան Արթուրի Գոքորյանի, Գոռ Լևոնի Թունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համապատասխան` հրապարակային ծանուցվում եք, որ նշված քաղաքացիական գործով գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշմամբ վճռի հրապարակման օր է համարվել 23․08.2022 թվականը: Միաժամանակ տեղեկացվում եք, որ կարող եք ծանոթանալ քաղաքացիական գործի նյութերին, որոնք դեպոնացված են առաջին ատյանի դատարանում:
Տեղեկացվում եք, որ նույն օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Դատավորի օգնական՝ Ե․ Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1

Հեռ..` 0253/2-23-04

Էլ. փոստ`