Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7666/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

04.07.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր` «Արմսվիթ» ՍՊ ընկերություն
ք. Երևան, Տիչինայի 136

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր թիվ ՎԴ/7666/05/21 վարչական գործով ըստ հայցի` «Արմսվիթ» ՍՊ ընկերության ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող Լևոն Սիմոնյանի 28.06.2021 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 12.10.2022թ., ժամը 12:30-ին:
Խնդրվում է ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը 12.10.2022թ., ժամը 12:30-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):

/Ներկայանալ լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերով:/


Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ






Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`